Նկարագիրը
Տնական բարակ նրբաբլիթի շերտիկներ՝ Gayane’s Kitchen-ից։ Նուրբ, առաձգական և չպատռվող՝ պատրաստված թարմ կաթով և ձվով, որպեսզի հեշտությամբ փաթաթեք Ձեր նախընտրած միջուկը։
Բաղադրությունը
Բարձրակարգ ցորենի ալյուր, թարմ կաթ, թարմ ձու, բուսայուղ, շաքարավազ, աղ։
Պատրաստման եղանակները
Թողեք 15–20 րոպե սենյակային ջերմաստիճանում փափկելու համար, լցրեք միջուկը, փաթաթեք և տապակեք կարագով կամ բուսայուղով 2–3 րոպե։
Պահպանման պայմանները
Պահել սառցարանում (-18°C ջերմաստիճանում) մինչև 90 օր։ Հալեցնելուց հետո կրկին չսառեցնել։
Հատուկ նշումներ և ցուցումներ
Շերտիկները առանձնացրեք միայն ամբողջությամբ փափկելուց հետո։ Պարունակում է կաթ, ձու և գլյուտեն։
