Անցնել բովանդակությանը
Անվճար առաքում Երևանում՝ 10,000 ֏-ից սկսած պատվերների համար
Առաքման և վճարման պայմաններ

Առաքում և վճարում

«Գայանեի Խոհանոց»-ի առաքման ծառայությունն ընդունում է պատվերներ ինչպես կայքի միջոցով, այնպես էլ 011 600 111 հեռախոսահամարով՝ ապահովելով արագ, հարմարավետ և սառեցված առաքում Երևան քաղաքում։

ԱՆՎՃԱՐ 15,000 ֏ և ավելի պատվերների համար
1,500 ֏ 15,000 ֏-ից ցածր պատվերների դեպքում
1–2 օր Առաքում Երևան քաղաքում
011 600 111 Հեռախոսային պատվերների կենտրոն

Առաքման պայմաններ

Ինչպես է իրականացվում առաքումը

Կայքում ընտրում եք Ձեր նախընտրած ուտեստները, նշում առաքման հասցեն, հեռախոսահամարը, նախընտրելի օրն ու ժամանակահատվածը, ինչպես նաև հավելյալ ցուցումներ վարորդի համար (օրինակ՝ շենքի մուտքը կամ դուռը թակելու մասին)։

Մեր առաքիչը կապ կհաստատի Ձեզ հետ նշված հեռախոսահամարով՝ ճշտումներ կատարելու համար։

Պատվերի կարգավիճակ և փոփոխություն

Կայք մուտք գործելուց հետո Ձեր անձնական էջում կարող եք հետևել պատվերների պատմությանը և կարգավիճակին՝ «Պատվիրված», «Հաստատված», «Առաքված», «Կատարված»։

  • Մեկ պատվերի շրջանակներում ապրանքն առաքվում է մեկ հասցեով։
  • Տարբեր հասցեների համար խնդրում ենք ձևակերպել առանձին պատվերներ։
  • Պատվերին լրացուցիչ ապրանք ավելացնելու համար զանգահարեք 011 600 111։

Վճարման եղանակներ

Առաքման պահին

Կանխիկ վճարում

Վճարում եք պատվերը ստանալիս՝ կանխիկ ՀՀ դրամով։ Առաքիչը տրամադրում է ՀԴՄ կտրոն (անհրաժեշտության դեպքում՝ նաև հաշիվ-ապրանքագիր)։ Պատվիրելիս կարող եք նշել մանրի անհրաժեշտությունը։

Առցանց

Բանկային քարտ (ArCa, Visa, MasterCard)

Անվտանգ առցանց վճարում անմիջապես կայքում՝ ArCa, Visa և MasterCard բանկային քարտերով՝ ԱրՔա վճարային համակարգի միջոցով։

Էլեկտրոնային դրամապանակ

Idram

Պատվերի ձևակերպման «Վճարում» քայլում ընտրեք ԻԴՐԱՄ-ը և կատարեք արագ վճարում ՀՀ դրամով անմիջապես Ձեր ԻԴՐԱՄ հաշվից։

Բջջային վճարում

Telcell Wallet

Ընտրեք Telcell-ը վճարման քայլում և վճարեք Telcell Wallet-ի միջոցով՝ իրական ժամանակում և ցանկացած վայրից։

Իրավաբանական և ֆիզ. անձանց

Բանկային փոխանցում

Նախապես պայմանագիր կնքած կորպորատիվ հաճախորդները պատվերը ստանում են անմիջապես։ Առանց պայմանագրի դեպքում առաքումն իրականացվում է գումարը հաշվին հայտնվելուց հետո՝ հաշիվ-ապրանքագրով։

ՀՀ Օրենսդրություն

Արժույթ և հարկեր

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը։ Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումներ չեն ընդունվում։

Կորպորատի՞վ պատվեր կամ լրացուցիչ հարցեր

Կապվեք մեզ հետ կամ ուսումնասիրեք մեր կորպորատիվ հաճախորդների հատուկ պայմանները։