Նկարագիրը
Տնական կոտլետ՝ թարմ հավի կրծքամսից՝ Gayane’s Kitchen-ից։ Հյութեղ ներսից և խրթխրթան դրսից։
Բաղադրությունը
Թարմ հավի կրծքամիս, պաքսիմատ, ձու, աղ, պղպեղ։
Պատրաստման եղանակները
- Թավայում տապակում՝ տապակեք թեթև հալեցված կամ սառեցված վիճակում միջին կրակի վրա յուրաքանչյուր կողմից 5–6 րոպե մինչև ոսկեգույն դառնալը, ապա փակ կափարիչով պահեք 3–4 րոպե։
- Ջեռոցում / Air Fryer՝ թխեք 185–190°C-ում 18–22 րոպե (Կիևյան կոտլետը նախապես կարող եք 2 րոպե կարմրացնել թավայում)։
Պահպանման պայմանները
Պահել սառցարանում (-18°C ջերմաստիճանում) մինչև 90 օր։ Հալեցնելուց հետո կրկին չսառեցնել։
Հատուկ նշումներ և ցուցումներ
Մատուցելուց առաջ համոզվեք, որ ներսից լիովին տաքացել և եփվել է։ Պարունակում է ձու, գլյուտեն (պաքսիմատ)։
