Նկարագիրը
Հայկական ավանդական տնական տոլմա՝ փաթաթված նուրբ խաղողի տերևներում՝ Gayane’s Kitchen-ից։ 100% բուսական՝ բրնձով, ոսպով և անուշաբույր կանաչիներով (հարմար է պահքի և վեգան սննդակարգի համար)։
Բաղադրությունը
Խաղողի տերև, բրինձ, կարմիր ոսպ, սոխ, տոմատի մածուկ, թարմ և չորացրած կանաչի (ռեհան, համեմ, մաղադանոս), բուսայուղ, աղ, կարմիր և սև պղպեղ։
Պատրաստման եղանակները
Կաթսայում շոգեխաշում՝ շարեք տոլման կաթսայի մեջ, ավելացրեք տաք ջուր կամ թեթև տոմատի սոուս մինչև տոլմայի մակարդակը, ծածկեք ափսեով ու կափարիչով և եփեք թույլ կրակի վրա 20–25 րոպե։
Պահպանման պայմանները
Պահել սառցարանում (-18°C ջերմաստիճանում) մինչև 90 օր։ Հալեցնելուց հետո կրկին չսառեցնել։
Հատուկ նշումներ և ցուցումներ
Հիանալի է թե՛ տաք, թե՛ սառը վիճակում։ 100% բուսական (վեգան)։
