Նկարագիրը
Տնական կոլոլակ տավարի և հավի թարմ մսից՝ Gayane’s Kitchen-ից։ Հարմար է ապուրների, սոուսների և մանկական սննդակարգի համար։
Բաղադրությունը
Ընտրված թարմ տավարի և հավի միս, սոխ, թարմ կանաչի, սև պղպեղ, աղ։ Առանց սոյայի և արհեստական հավելումների։
Պատրաստման եղանակները
- Ապուրի կամ արգանակի մեջ՝ գցեք եռացող արգանակի մեջ և եփեք 12–15 րոպե։
- Սոուսով թավայում՝ թեթև տապակեք բուսայուղի կամ կարագի մեջ, ապա շոգեխաշեք տոմատի սոուսով 15 րոպե։
- Ջեռոցում՝ թխեք 190°C-ում 18–20 րոպե։
Պահպանման պայմանները
Պահել սառցարանում (-18°C ջերմաստիճանում) մինչև 90 օր։ Հալեցնելուց հետո կրկին չսառեցնել։
Հատուկ նշումներ և ցուցումներ
Նախապես հալեցնելու կարիք չկա։ Առանց հավելյալ պահպանման նյութերի։
