Հավի մսի օգտակարության մասին՝ թեթևամարս և սննդարար լինելու, հայտնի է դեռ վաղ ժամանակներից։ Այն հեշտությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից և հարուստ է լիարժեք սպիտակուցներով, որոնք անհրաժեշտ են ամենօրյա էներգիայի ու առողջության համար։
Հավի մսի օգտագործումը բազմաթիվ ազգային խոհանոցներում կապված է վերականգնողական և իմունային համակարգի ամրապնդման ազդեցության հետ։ Օրինակ՝ չինական ավանդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում սննդակարգում կանոնավոր ներառել հավի միս՝ ֆիզիկական ուժն ու տոկունությունը պահպանելու համար։
Gayane’s Kitchen-ի տեսականում դուք կգտնեք թարմ տեղական հավի մսից պատրաստված նրբաբլիթներ, կոտլետներ, նագեթսներ և այլ համեղ ուտեստներ։