Անցնել բովանդակությանը
Անվճար առաքում Երևանում՝ 10,000 ֏-ից սկսած պատվերների համար
B2B համագործակցություն

Կորպորատիվ հաճախորդներին

«Գայանեի Խոհանոց»-ում գործում է հատուկ կորպորատիվ վաճառքների բաժին։ Իրավաբանական անձանց, գրասենյակների, սրճարանների և հաստատությունների սպասարկումն իրականացվում է կնքված պայմանագրի հիման վրա՝ արագ, հուսալի և շահավետ պայմաններով։

5% Զեղչի քարտ (կուպոն) կորպորատիվ գործընկերներին
ԱՆՎՃԱՐ Առաքում Երևանի ողջ տարածքում
Ամսական Վճարում հաշիվ-ապրանքագրով՝ ամսվա վերջում կամ պատվերից հետո
Անհատական Կորպորատիվ վաճառքների մենեջերի աջակցություն
Պայմանագրային սպասարկում

Առանձնահատուկ պայմաններ գործընկերների համար

  • Հաշիվ-ապրանքագրով վճարում. վճարումն իրականացվում է ամսվա վերջում կամ յուրաքանչյուր պատվերից հետո՝ առանց գումարը կանխիկացնելու և լրացուցիչ ժամանակ ծախսելու։
  • Հարմար պատվիրում. պատվերները ձևակերպվում են հեռախոսով, էլ. փոստով կամ անմիջապես կայքի միջոցով՝ նախապես տեսնելով ապրանքի լուսանկարը, գինը և նկարագրությունը։
  • Անվճար առաքում և 5% զեղչ. բոլոր պայմանագրային կորպորատիվ հաճախորդների համար առաքումն անվճար է, և տրամադրվում է 5% զեղչի կուպոն։
  • Համակողմանի խորհրդատվություն. մեր կորպորատիվ վաճառքների մենեջերը կօգնի ընտրել լավագույն տեսականին և ծավալները։
Միանվագ փոխանցում

Բանկային փոխանցում առանց երկարատև պայմանագրի

Եթե չեք ցանկանում երկարատև համագործակցության պայմանագիր կնքել, սակայն պատրաստվում եք պատվերի դիմաց վճարել բանկային փոխանցման միջոցով, ապա՝

  • Առաքումն իրականացվում է գումարը մեր բանկային հաշվին հայտնվելուց հետո։
  • Պատվերի հետ տրամադրվում է համապատասխան հաշիվ-ապրանքագիրը։
  • Գործում են սովորական հաճախորդների համար նախատեսված առաքման պայմանները։

Հարցերի և համագործակցության համար

Զանգահարեք «Գայանեի Խոհանոց»-ի կորպորատիվ վաճառքների մենեջերին կամ ծանոթացեք մեր ամբողջ տեսականուն։